Երևանում սեպտեմբերի 19-22-ին անցկացվելու է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը, որի շրջանակում սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Հայաստան՝ որպես դարպաս մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում նշեց, որ համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու ԵԱՏՄ-Իրան-Հայաստան հնարավորություններին, ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի 200 բարձրաստիճան պատվիրակ:
«Համաժողովն իրական հնարավորություն է հայկական ապրանքների հետ անմիջականորեն ծանոթանալու համար: Ակնկալվում է, որ այն կխթանի արտահանման ծավալների ավելացմանը»,- ասել է Մինասյանը:
Համաժողովի կազմակերպման համար կառավարությունը հատկացրեց գրեթե 27 մլն դրամ: